Հայկական ԱԷԿ-ի հերթական վերանորոգումն ավարտին կհասցնեն նոյեմբերի 11-ից ոչ ուշ: Այդ մասին խորհրդարանում նոյեմբերի 4-ին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը: Նա հիշեցրել է, որ ԱԷԿ-ը վերանորոգում են մարտի 27-ից: Հնարավոր չէ ժխտել, որ ԱԷԿ-ը տեխնիկական մի շարք խնդիրներ ունի, որոնք աշխատանքի համար վտանգ չեն ներկայացնում, սակայն լուծում են պահանջում:

Նա հավելել է, որ այս տարի «հաշվի են առնվել նախորդի դասերը», երբ կայանը վերանորոգվեց ծրագրվածից 88 օր ավելի: «Այս տարի կայանը շարք կվերադառնա նոյեմբերի 11-ին, եթե հաջողվի, ապա մեկ-երկու օր ավելի շուտ»,- հայտարարել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի դադարեցման պահին փոխարինում է Հրազդանի ՋԷԿ-ը, որն աշխատում է ռուսական գազի հիման վրա: