Երեւանի պետական բժշկական համալսարանի երրորդ կուրսի ուսանող, ազգությամբ հնդիկ 23-ամյա Ռաջա Կաննադասանի դին Հնդկաստան է ուղարկվել համալսարանի հաշվին: Այս մասին NEWS.am-ին ասաց համալսարանի մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը:
«Բոլոր ծախսերը վերցրել ենք մեզ վրա, անհրաժեշտ բոլոր միջոցառումներն արվել են»,- ասաց Ալեքսանդրան:
Թե ինչու է համալսարանի ռեկտորը նման որոշում կայացրել, մամուլի ծառայությունից դժվարացան պատասխանել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում ինքնասպանություն էր գործել հնդիկ ուսանողը, հավանաբար, Հնդկական բանկի կողմից ուսումնական վարկի տրամադրման մերժման պատճառով՝ չնայած դատական որոշմանը: Երեւանի բժշկական համալսարանի ղեկավարությունը եւ զոհվածի ընկերները մեզ հետ զրույցում նշել էին, որ վերջին շաբաթվա ընթացքում ուսանողի մոտ հոգեկան խանգարումներ էին նկատվում, այդ պատճառով էլ նա տեղափոխվել էր հոգեբուժարան:




























