Վրաստանի տարածքով անցնող եւ Ռուսաստանը Հայաստանի հետ կապող մայրուղային գազատարը հանվել է օբյեկտների ցանկից, որոնք սեփականաշնորհման ենթակա չեն: Այդ մասին հունիսի 30-ին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Լաշա Թորդիան:

Նրա խոսքով, դա չի հակասի Վրաստանի պետականության շահերին, իսկ խոսակցությունները, թե օբյեկտը ռազմավարական է, հնացել են, հաղորդում ե «Վզգլյադը»:

Ներկայումս Վրաստանի խորհրդարանը քննարկում է օբյեկտների կամ ազգային ռեսուրսների ցանկը, ինչպես օրինակ՝ անտառներ, լճեր, որոնք ենթակա չեն  սեփականաշնորհման:

Վրաստանի ընդդիմությունը մտավախություն ունի, որ գազատարը կգնի Ռուսաստանը: Գազի տարանցման համար Վրաստանը ստանում է առաքվող գազի 10 տոկոսը: