Ամերիկացի եւ կանադացի հետազոտողները համատեղ ուսումնասիրություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ ծնողները երեխայի ծնվելու դեպքում ծնողները երջանիկ են միայն երկու տարի:

Այսպես, Լոնդոնի տնտեսական եւ քաղաքական գիտությունների դպրոցի գիտնականները Կանադայի արեւմտյան համալսարանի գիտնականների հետ համատեղ հետազոտություն են կատարել, որպեսզի հասկանան ծնողների երջանկության մակարդակը, երբ նրանք երեխա են ունենում:

Հետազոտողները պարզել են, որ ծնողները էմոցիոնալ վերելք են ապրում հղիություն ողջ շրջանում եւ երեխայի ծնվելուց հետո մեկ տարի: Ամենաուժեղ զգացմունքներն ունենում է նորածնի մայրը, հաղորդում է Informing-ը:

Երկրորդ երեխայի ծնունդը չի փոխում ծնողների դրական էմոցիաները: Այս դեպքում ցուցանիշները մնում են նույնը, ինչ առաջնեկի ծնունդի ժամանակ: Իսկ ահա երրորդ երեխայի ծնունդը ծնողներին փակուղու առջեւ է կանգնեցնում, քանի որ այդ դեպքում հղիությունը միշտ չէ, որ պլանավորված բնույթ է կրում: Այս դեպքում առաջին տեղում ընտանիքի բարեկեցության մասին մտածմունքներն են, ոչ թե ծննդյան ուրախությունը:

Հետազոտողները եւս մեկ հետաքրքիր փաստ են նկատել. որքան մեծ են ծնողները, այնքան էմոցիոնալ վիճակը երեխայի ծնվելուց հետո երկար է տեւում: Բացի այդ, ավելի երկար ու շատ են ուրախանում այն ծնողները, որոնք երկար ժամանակ փորձում են երեխա ունենալ ու ունենում են բժիշկների օգնությամբ: