ԱՄՆ-ում մեծ աղմուկ է բարձրացրել անցանկալի մազերի հեռացման սփրեյ արտադրող թուրքական մի ընկերության գովազդը, որում պատկերվել է 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գլխավոր կազմակերպիչներից մեկի լուսանկարը։

Թուրքական Star պարբերականի փոխանցմամբ՝ հիշյալ գովազդը հրապարակած կոսմետիկ միջոցների արտադրությամբ զբաղվող ընկերության սեփականատիրոջ եղբայր Ջան Յըլդըզը հայտնել է, թե իրենք տեղյակ չեն եղել, որ հիշյալ անձնավորությունը «Ալ-Կաիդայի» առաջնորդներից է եւ այս պահին գտնվում է Գուանտանամոյի բանտում։

Նա շեշտել է, թե լուսանկարը գտել են ինտերնետից՝ Incı Caps կայքից, որտեղ կատակներ են եղել անքնության վերաբերյալ։  «Բավականին մազոտ տղամարդ էր եւ մեր արտադրանքի գովազդի համար հարմար էր։ Չէինք իմանում, որ նման բաներ դուրս կգա սրանից»,-ասել է Ջան Յըլդըզը։