Հայաստանի Կառավարությունում կստեղծվի նոր նախարարություն:Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ ստեղծվելիք նախարարությունը կոչվելու է Եվրասիական ինտերգման հարցերի նախարարություն եւ նախարար է նշանակվելու նախկինում ֆինանսների նախարար, այժմ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը:
Նշենք, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնել է, որ Կառավարությունում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ՝ չմանրամասնելով, թե խոսքը ինչի մասին է:




























