ՀՀԿ տատիկն այսօր՝ նոյեմբերի 6-ին, կառավարության շենքի մոտից ոչ թե բերման է ենթարկվել, այլ «հրավիրվել» է ոստիկանության Կենտրոնականի բաժին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվականի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ միջադեպի հանգամանքները պարզվում են: Թե հատկապես ինչի համար է ՀՀԿ տատիկը «հրավիրվել» ոստիկանություն, հրաժարվեցին հայտնել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան կառավարության շենքի դիմաց ընդհարում է տեղի ունեցել ՀՀԿ տատիկի եւ «Արմենիա» ԲԿ-ի տնօրենի դեմ բողոքող բուժքույր Նինել Իվանյանի միջեւ: Տեսնելով, որ Նինել Իվանյանն իր գլխավերեւում պահել է 5000 դրամանոց, ՀՀԿ տատիկը ձեռնափայտով հարվածել է նրան: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ բուժքույրն ընկել է գետնին:




























