Ուելսի արքայազն Չարլզը տեսագրությունում ծաղրել է լրագրող Մոլլի Մելդրամին, որը շուրջ 40 տարի առաջ իրենից հարցազրույց էր վերցերել ավստրալական հեռուստատեսությունում։

Կարճ տեսահոլովակում բրիտանացի արքայազնը  հիշում է ձախողված հարցազրույցը, որի ընթացքում Մելդրամը խիստ նյարդայնանում էր, անհարիր բառապաշար օգտագործում, քրտնում եւ չէր տեղավորվում ժամանակում։

«Դա 40 տարի առա՞ջ էր:  Կարծես թե երեկ լիներ: Ես կցանկանայի, որպեսզի այն վաղը նշանակված լիներ, ես կհրաժարվեի», — ասում է Չարլզը:
Տեսանյութում կադրեր են տեղադրված 1977 թ. Չարլզի հետ Մելդրամի հարցազրույցից: «Մի՞թե դուք չունեք  այդ հեռուստահուշարարներից», — հարց է տալիս արքայազնը՝ տեսնելով, թե ինչպես է լրագրողը շթոփվում: «Ոչ…», — շփոթված պատասխանում է Մելդրամը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Բացի դրանից Մելդրամը մի քանի անգամ հայհոյել է արքայազնի ներկայությամբ: «Ես պրն Մելդրամից ավստրալերեն մի քանի հետաքրքիր բառ սովորեցի։ Եվ եթե նա կարողանար կարդալ մտքերս, ինքն էլ բավական նոր հետաքրքիր անգլերեն բառեր կսովորեր ինձանից», — հարցազրույցից 40 տարի անց մեկնաբանում է Չարլզը:

Տեսանյութի վերջում արքայազն Չարլզի ուսին թփթփացրել են՝ խնդրելով «հավաքվել», ինչպես եւ 40 տարի առաջ Մելդրամին մի քանի անգամ ընդհատել են  «Ժամանակը սպառվել է» բառերով եւ ուղղել, երբ սխալվել է: Տեսահոլովակի վերջում արքայազնը մի բաժակ ջուր է խնդրել:  
Ըստ Sky News հեռուստաալիքի՝ տեսահոլովակի սցենարը Չարլզն է գրել: Այն ընդգրկվելու է Countdown ծրագրի մասին փաստագրական ֆիլմում, որը ավստրալական ABC-ի եթեր դուրս կգա հաջորդ շաբաթ: