Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 01.53-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Անդրանիկի փողոցում՝ թիվ 19 պոլիկլինիկայի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.05-ին, մարվել՝ 02.11-ին:
Այրվել է 34-ամյա Մ. Վ.-ի «Միթսուբիշի» մակնիշի 32 ՕՍ 487 համարանիշի ավտոմեքենայի սրահն` ամբողջությամբ:




























