«Էյջ-Թի Էլեքթտրոնիքս» ընկերությունը («Ռիչ Քոմփյութերս») դատական կարգով վիճարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը, սակայն դատարանը Հանձնաժողովի որոշումը թողել է անփոփոխ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ այս ընկերությունը եւս ֆինանսական տուգանքի էր ենթարկվել կեղծ գովազդի համար: Հայտարարել էր, որ միայն անձնագրի եւ սոցիալական քարտի առկայության դեպքում կարելի է տեղում ապառիկ գնում կատարել, սակայն պարզվել էր, որ այն իրականությանը չի համապատասխանում:
Ընկերության հանդեպ նշանակվել էր նման իրավախախտման համար առավելագույն՝ տարեկան հասույթի 1 տոկոսի չափով տուգանք, որը կազմում է մոտ 10,5 մլն դրամ:




























