Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 02.48-ին տեղեկատվություն ստացվել, որ Աշտարակ-Պռոշյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, առկա է հրդեհի առաջացման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Երեւան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, «Ֆոլքսվագեն» մակնիշի 34 VT 167 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հարվածել գովազդային վահանակին, ինչից վարորդ 36-ամյա Ա. Թ.-ն մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: