Լոռու մարզի Անտառաշեն համայնքում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 33%-ը:

NEWS.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկացավ, որ ավագանու 5 տեղի համար պայքարում էին 6 թեկնածուներ, որոնք բոլորն էլ անկուսակցական են:

Ընտրությանը 183 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 62-ը։ Ամենաշատ ձայները ստացել է Լյուդմիլա Բիրյուկովան՝ 14, Զեյնար Զոհրանյանը՝ 12, Զաբել Առաքելյանը՝ 10, Սուսաննա Խառատյանը՝ 9, Աղունիկ Չոգինյանը՝ 7 եւ Հրաչիկ Անանյանը՝ 6 ձայն։ Անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ: