Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, նոյեմբերի 8-ին, ժամը 14.30-ին, Երեւանի Ա. Խաչատրյան եւ Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս նկատել են մի երիտասարդի, որը բացահայտ հափշտակել է մի քաղաքացու ձեռքի պայուսակը եւ դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները հետապնդել են նրան եւ բերման ենթարկել բաժին: Կողոպուտ կատարողը 41-ամյա Վալերի Դ.-ն էր:

Կատարվում է նախաքննություն: