Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 22-ը, խարդախության 11 դեպքից՝ 9-ը: Բացահայտվել է գողության՝ 8, կողոպուտի՝ 2, կաշառակերության, խուլիգանության եւ մաքսանենգության 1-ական դեպք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: