ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը, նոյեմբերի 7-ին, ժամը 01.30-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է էտապավորել 51-ամյա Հմայակ Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. հուլիսի 17-ից ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: