Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին ընդգրկվել է ԱՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի կազմում: ԱՖԿ «Սիստեմայի» բաժնետերերն ընտրել են տնօրենների խորհրդի կազմը՝ ընդգրկելով նաեւ Քոչարյանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բացի Քոչարյանից՝ տնօրենների խորհրդում ընդգրկվել են երեք անկախ տնօրեններ: Դրանք Shyam Group of India-ի ղեկավար Ռաջիվ Մեհրոտրան է, «Սիստեմայի» նախկին նախագահ Եվգենի Նովիցկին, նաեւ Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում KPMG-ի նախկին ղեկավար Ռոջեր Մաննինգսը, ով առաջին անգամ է մտել խորհրդի կազմ:
ԱՖԿ «Սիստեման» հանրային դիվերսիֆիկացված կորպորացիա է, որը տիրապետում է հաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, ռիթեյլի, ֆինանսների, անշարժ գույքի ոլորտի ընկերությունների բաժնետոմսերի: ԱՖԿ հիմնադիր Վլադիմիր Եվտուշենկովին է պատկանում բաժնետոմսերի 62,1 տոկոսը:
Ընկերության մաքուր շահույթը 2009թ. կազմել է 1,6 մլրդ դոլար:
Նշենք, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի դատարան:


























