Թուրքական Yeni Akit կայքը Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան տարելիցին Աթաթուրքի դեմ հրապարակմամբ է հանդես եկել։
Սոցկայքերի թուրք օգտատերերի մի մասին խիստ վրդովեցրել է Yeni Akit պարբերականի կողմից հրապարակած հոդվածը։ Շատ օգտատերեր ուղղակի Աթաթուրքին ուղղված հայհոյանք են համարել հոդվածը միայն այն պատճառով, որ այն հրապարակվել է Աթաթուրք մահվան օրը եւ հենց այն ժամին, երբ մահացել է Աթաթուրքը։
Թուրքական մի շարք կայքեր եւս խիստ քննադատության են ենթարկել Yeni Akit-ի
հրապարակումը՝ շեշտելով, թե երբ Թուրքիայում նոյեմբերի 10-ին, 09։05-ին բոլորը մեկ րոպե լռությամբ հարգում են Աթաթուրքի հիշատակը, Yeni Akit-ն այդ ժամին հրապարակում է թողնում՝ «Միթե՞ պարտավոր ենք սիրել Աթաթուրքին» վերնագրով։
Նշենք, որ Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը մահացել է 1938-ի նոյեմբերի 10-ին, ժամը 09։05-ին»:





























