Նոյեմբերի 10-ին, ժամը 22.00-ին, Երեւանի Նոր Արեշի 48-րդ փողոցի թիվ 45/1 տան դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1963 թ. ծնված Լիլիթ Փարսյանին եւ դիմել փախուստի, իսկ Լ. Փարսյանը բախվել է ճամփեզրին կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենային եւ տեղում մահացել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























