Նոյեմբերի 10-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը՝ 1969 թ. ծնված Սամվել Մելիքսեթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: