Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 10-ին, ժամը 12.10-ին, Մերձավան գյուղից բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Ալիկ Հ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի մեղադրանքով:



























