ՀՀ Քննչական Կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքում պարզվել է նոյեմբերի 10-ին Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից ինքնասպանություն գործած անձի ինքնությունը։ Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2014թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 10-ի սահմաններում, արական սեռի անձը Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից իրեն ցած նետելու միջոցով ինքնասպան է եղել:

Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձը Երեւանի բնակիչ, 1993թ. ծնված Դավիթ Հարոյանն է։

Կատարվել է դեպքի վայրի եւ դիակի արտաքին զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին դեպքի հանգամանքները պարզելու, ականատեսներ հայտնաբերելու ուղությամբ:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: