Նոյեմբերի 11-ին, ժամը 16.00-ին, թիվ 37 երթուղին սպասարկող անհայտ մակնիշի ավտոբուսի վարորդը Երեւանի Կոմիտասի պողոտայի շուկայի դիմաց կտրուկ արգելակել է, որի հետեւանքով 62-ամյա ուղեւորուհին գլուխը հարվածել է երկաթյա ձողին եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:




























