Արարատ գյուղում, նոյեմբերի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՀՈՆԴԱ-ՍՏՐԵՈՆ» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























