Եղվարդ-Երեւան ճանապարհի 7-րդ կմ-ին, նոյեմբերի 11-ին, ժամը 08.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: