Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու, իրացնելու եւ օգտագործելու կասկածանքով, Այգավան գյուղից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Գալուստ Ա.-ին: Խուզարկությամբ նրա կիսագուլպայի միջից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ կանեփի յուրահատուկ հոտով, մանրացված կանաչ զանգվածով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: