Նոյեմբերի 12-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Սամսոն Ղ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 2-րդ մասի մեղադրանքով:




























