ՀՀ գլխավոր  հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Մոսկվայում նոյեմբերի 11-ին կայացած «Բյուրեղապակյա աստղիկներ 2014» փառատոն-մրցույթից պատվոգրերով  եւ  հուշանվերներով վերադարձած Հայաստանի հարկադիր կատարման  ծառայության աշխատակիցների երեխաներին:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է փառատոն-մրցույթին  մասնակցած երեխաներին, հուշանվերներ հանձնել նրանց եւ մաղթել խաղաղ երկինք, բազում ժպիտներ ու հաջողություններ:

Ավանդույթ դարձած «Բյուրեղապակյա աստղիկներ» ամենամյա փառատոնը նպատակ ունի բացահայտել  հարկադիր կատարողների շնորհալի երեխաներին։ Սա թվով 5-րդ միջոցառումն է, որին մասնակցել են Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների երեխաները:  Նրանք հանդես են եկել  «Արցախ» պարային կատարումով, որի համար արժանացել են «Բյուրեղապակյա աստղիկներ 2014» փառատոն-մրցույթի ժյուրիի  անդամ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կաբզոնի պատվոգրին, իսկ ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի կողմից նրանք արժանացել են ջերմ ընդունելության եւ հուշանվերներ ստացել: