Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ժամը 16.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող մատուռում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.52-ին, մարվել՝ 17.05-ին:
Մատուռում այրվել է 50 սրբանկար եւ մատուռի տանիքից մոտ 1 քմ հատված:



























