Նոյեմբերի 12-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ենթակողային շրջանի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա Հակոբ Բ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Հակոբ Բ.-ի մայրը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10.50-ի սահմաններում, Սայադյան փողոցում անհայտ անձը դանակով հարվածել է որդուն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 18.20-ին, կամավոր բաժին է ներկայացել 24-ամյա Ավետիք Հ.-ն եւ տվել խոստովանական բացատրություն, որ ինքն է դանակով հարվածել Հակոբ Բ.-ի որովայնին, որից հետո հեռանալով՝ դանակը գցել է Գավառագետը:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: