Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացահայտվել է խարդախության՝ 8, գողության՝ 6,  յուրացման, դրամանենգության եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 17 մարդ ստացել է  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: