Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Նաիրիի բաժնում, նոյեմբերի 13-ին, ժամը 01.45-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Քասախ գյուղի գերեզմանատանը հարձակվել են իր վրա եւ ծեծել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Քասախ գյուղի գերեզմանատան ճանապարհին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն գյուղի բնակիչներ ոմն Վաղո եւ Նորո ծեծի են ենթարկել 27-ամյա Վիգեն Դ.-ին` դեմքի եւ մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Վիգեն Դ.-ն նույն օրը, ժամը 02.00-ին, հրավիրվել է բաժին եւ նրանից ընդունվել է հաղորդում:
Վիգեն Դ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:




























