Արշակունյաց փողոցում գտնվող մերսման սրահից, այսօր՝ նոյեմբերի 14-ի կեսգիշերին մի խումբ կանանց են բերման ենթարկել ոստիկանություն:

NEWS.am-ին հաջողվեց որոշ մանրամասներ պարզել նշված միջադեպից: Պարզվում է՝ մերսման ծառայության գովազդի ներքո նրանք հաճախորդներ են հրավիրել, որոնց սեռական ծառայություններ են մատուցել: Սա հայտնի է դարձել իրավապահներին եւ պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով կանայք բերման են ենթարկվել: