Ոստիկանության Մալաթիայի բաժին հիվանդանոցից, նոյեմբերի 13-ին, ժամը 17.25-ին, հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի 24-ամյա երիտասարդ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը՝ Երեւանի Մոնթեի փողոցում իր կողմից վարած մոտոցիկլետով վթարի ենթարկվելու հետեւանքով, եւ բուժօգնություն ստանալով՝ հեռացել:

Կատարվում է քննություն։