Նոյեմբերի 13-ին, ժամը 01.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախից 6-րդ կողի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 31-ամյա մի երիտասարդ եւ հայտարարել, որ վնասվածքը ստացել է իրենց տան բակում` աստիճանից վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ երիտասարդը վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, որպես ուղեւոր գտնվելով «Հոնդա Ակորդ» մակնիշի ավտոմեքենայում, Երեւան-Արմավիր ճանապարհի 38-րդ կմ-ին ծառին բախվելու հետեւանքով:

Կատարվում է քննություն։