Նոյեմբերյանի «Փոքր Գոգդաղ» կոչվող հանդամասում, նոյեմբերի 13-ին, ժամը 5.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 34-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։



























