Ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 13-ին, ժամը 14.10-ին, օդանավակայանի գծային բաժանմունք է ներկայացել 59-ամյա Լեյլի Մ.-ն եւ կամավոր հանձնել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի 3 փամփուշտով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հայտարարել է, որ զենքը նույն օրը գտել է իրենց տանը կից մառանից, որը պատկանել է 1994-ին ԼՂՀ-ում մարտական գործողությունների ժամանակ զոհված որդուն, ով իր հետ բերել էր 1993 թ. ԼՂՀ-ից:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:



























