Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 13-ին, ժամը 12.30-ին, 30-ամյա Արթուր Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 տրամաչափի, երկփողանի որսորդական հրացան եւ հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:




























