Ամերիկյան տնտեսության անկումը հասել է հատակին: Այսպիսի կարծիք է հայտնել հայտնի ֆինանսիստ եւ քաղաքական նախագծերի վարպետ Ջորջ Սորոսը: Նրա խոսքով, տնտեսության պետական խթանումը իր պտուղներն արդեն տվել է, եւ երկրի տնտեսությունն արդեն ունակ է ինքնուրույն աճ արձանագրել:
«Տնտեսության անկումը հասել է հատակին եւ հետագա անկում կանխատեսել չարժե: Հիմա, ես կարծում եմ, որ մեզ սպասում է դրական եռամսյակ: Դա հնարավոր եղավ՝ ի շնորհիվ պետության կողմից խթանող քաղաքականության»,- ,ըստ «Վեստի»-ի, հայտարարել է Սորոսը:



















