Ռուսաստանի առաջին ալիքը ցուցադրել է Դոնեցկի մոտ մալայզիական Boeing 777-ի հրթիռակոծման արբանյակային լուսանկարը:
«Առաջին ալիքի տրամադրության տակ սենսացիոն լուսանկար է հայտնվել, որը, ենթադրաբար, Ուկրաինայի վրա մալայզիական Boeing-ի թռիչքի վերջին վայրկյաններին արվել է օտար լրտես-արբանյակի կողմից»,- նշվում է հաղորդագրությունում: Ըստ Gazeta-ի, լուսանկարը տրամադրել է Ինժեներների ռուսական միությունը:
«Մենք տեսանք տիեզերական լուսանկար, որն արվել է ոչ այնքան բարձր ուղեծրից: Սովորաբար նման լուսանկարներն արվում են օդային եւ վերգետնյա տարածության ընդհանուր հետախուզության համար: Լուսանկարում նշված կոորդինատների հաձամայն, մենք կարող ենք ենթադրել, որ լուսանկարն արել է ամերիկյան կամ անգլիական արբանյակը: Մենք մանրակրկիտ վերլուծել ենք այդ լուսանկարը եւ կեղծման որեւէ նշան չենք հայտնաբերել»,- ասել է Ինժեներների ռուսական միության փոխնախագահ Իվան Անդրիեւսկին:
Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող ուղեւորատար ինքնաթիռը կործանվել է 2014 թվականի հուլիսի 17-ին, Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Օդանավում գտնված բոլոր 298 ուղեւորներն ու անձնկազմի անդամներն են զոհվել են:




























