Նոյեմբերի 14-ին, ժամը 09.15-ին, «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Չարենցի փողոցի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 14-ին, ժամը 04.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սողոմոն Տարոնցու եւ Բագրատունյաց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 14-ին, ժամը 23.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում` «Այրարատ» տոնավաճառի դիմաց, վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը բուժօգնություն է ստացել շտապօգնության կողմից:
Երեք դեպքով էլ կատարվում է քննություն:



























