Նոյեմբերի 14-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման  համաձայն՝  նույն օրը, ժամը 15.50-ին, ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները  1959 թ. ծնված  Աշոտ Ս.-ի բնակարանի խուզարկությամբ, 2-րդ հարկի հյուրասենյակի դաշնամուրի ստեղնաշարի կափարիչի միջից հայտնաբերել եւ առգրավել են մոտ 12.1 գ  մանրեցված, սուր հոտով դեղնականաչավուն զանգված եւ ծխախոտի տուփ` 13  գլանակներով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Կատարվում է նախաքննություն: