Նոյեմբերի 14-ին, ժամը 12.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մոլդովական եւ Թոթովենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: