Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 14-ին, ժամը 16.00-ին, Երեւան քաղաքի Բաղրամյան փողոցից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Վարուժան Ա.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2014 թ. մայիսի 27-ից ոստիկանության Սեւանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի, 178 հոդվածի 1-ին մասի եւ 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:



























