Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը ռուսաստանցիներին կոչ է արել բոյկոտել մոլդովական ապրանքները: Նրա խոսքով, բոյկոտը է պետք է շարունակվի, քանի դեռ «Մոլդովայի կառավարիչները չեն փոխել իրենց վայրենի որոշումն ու ներողություն չեն խնդրել Մոլդովայի եւ Ռուսաստանի քաղաքացիների առջեւ»: Ինչպես նշում է «Էխո Մոսկվին», նա մոլդովական իշխանությունների գործողությունները, որոնք մտադրվել էին խորհրդային օկուպացիայի օր մտցնել, որակել է «թշնամական»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մոլդովայի նախագահի պաշտոնակատարն օրենք է ստորագրել, որով հունիսի 28-ը հռչակել է Խորհրդային օկուպացիայի օր: