Խորհրդային միջազգային լրագրության վետերան Հենրիխ Բորովիկն, այսօր՝ նոյեմբերի 16-ին, նշում է իր հոբելյանը, նա դառնում է 85 տարեկան:
Առաջին հաջողությունները Բորովիկն ունեցել է «Օգոնյոկ» ամսագրում: Դրանք հոդվածներ էին «թեժ կետերից». Վյետնամ, Ինդոնեզիա, Բիրմա եւ Աֆղանստան: Ավելի ուշ նա դարձավ քաղաքական մեկնաբան, աշխատել է ԱՄՆ-ում, հիշեցնում է «ՄԻՌ-24»-ը:
Հենիխ Բորովիկը միշտ զարմացրել է իր գործընկերներին ոչ միայն իր վարպետությամբ, այլեւ հաջողակ լինելով: Նա հաջողացրել է հարցազրույց ունենալ Հիտլերի մերձավորագույն զինակից Օտտո Սկորցենի հետ եւ նավակով ձկնորսության գնալ Էռնեստ Հեմինգուեյի հետ: Խորհրդային լրագրության «աս»-երից ոչ մեկին նման բան չի հաջողվել: Նա նաեւ ռեստորանում հարցազրույց է վերցրել ամերիկյան մաֆիայի ներկայացուցիչներից:
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ հոբելյարին շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, որը նշել է, որ Բորովիկը նրանցից մեկն էր, ով խորհրդային մարդկանց համար պատուհան բացեց դեպի աշխարհ:




























