Թուրքիան 21 մլն դոլար կհատկացնի Ղըրղզստանին՝ բյուջեի աջակցության եւ երկրի հարավում տների շինարարության համար:
Ղըրղզստանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ գրանտային համաձայնագիր է ստորագրվել 10 մլն դոլարի չափով, եւ հուշագիր՝ 11 մլն դոլարի չափով նախագծերի եւ ծրագրերի վերաբերյալ: Համաձայնագրերը ստորագրել են Ղըրղզստանի փոխվարչապետ Ալմազբեկ Աթամբաեւն ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Որոշում է կայացվել 10 մլն դոլարն ուղղել երկրի բյուջեի աջակցմանը, իսկ 11 մլն-ը Թուրքիան կհատկացնի Օշ քաղաքում, Օշի եւ Ջալալաբադի մարզերում ողբերգական իրադարձությունների ընթացքում տուժածների համար տներ կառուցելու նպատակով»,- ամփոփել է Աթամբաեւը:




























