ԵվրԱզԷս-ի հաջորդ նիստը տեղի կունենա ընթացիկ տարվա դեկտեմբերի երկրորդ կեսին՝ Մոսկվայում։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, գագաթնաժողովին մասնակցել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը եւ Ղըրղզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան:
Հայաստանը ԵՎՐԱԶԵՍ-ում դիտորդի կարգավիճակ ունի:


























