Մեխիկոյի Իգուալա քաղաքում անհետացած ուսանողներին գտնելու պահանջով երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած բողոքի երթն ավարտվել է անկարգություններով:
Ըստ իշխանությունների՝ դեմքերը փակ մի խումբ անձինք Սենատի շենքի վրա ներկերով եւ դյուրավառ նյութով շշեր են նետել: Սենատի պահակախումբը եւ ոստիկանները փորձել են հակահարված տալ ցուցարարներին: Միեւնույն ժամանակ ցուցարարների եւս մեկ խումբ ավերել է մի շարք խանութներ, ռեստորաններ եւ բանկոմատներ՝ հարակից փողոցներում:
Ավերածություններին մասնակցել է շուրջ 300 մարդ՝ զինված փայտերով, մուրճերով եւ այլ առարկաներով: Տուժած որոշ բանկեր ԱՄՆ դեսպանատան շենքի անմիջական հարեւանությամբ են գտնվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Իգուալայի ուսանողներն անհետացել էին սեպտեմբերի վերջին, երբ նրանց առեւանգել էին ոստիկանները եւ հանձնել հանցագործներին: Այդ պահից ի վեր կալանավորվել են Իգուալայի արդեն նախկին քաղաքապետը եւ բազմաթիվ ոստիկանական պաշտոնյաներ, իսկ Մեքսիկայի նախագահը հայտարարել է սահմանադրական բարեփոխման մասին:



























