Թեթեւ շարժիչով ինքնաթիռի կործանման հետեւանքով Բոլիվիայում 4 մարդ է զոհվել, հայտնում են տեղական իշխանությունները:
Ավիաաղետը տեղի է ունեցել Բենի շրջկենտրոն Տրինիդադ քաղաքից 5 կմ հեռավորության վրա: Զոհվել են ինքնաթիռի օդաչուն, մեկ զինծառայող եւ տեղական ընտրական հանձնաժողովի երկու աշխատակիցներ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Պատահարի պատճառները ճշգրտվում են: Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռի կործանման պահին տեղումներ են եղել եւ ուժեղ մառախուղ:



























