Խորհրդարանի ոչ իշխանական ուժերի կողմից առաջարկվող Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ընդամենը 5 ձայնի տարբերությամբ չեն անցել: Խորհրդարանի այսօրվա՝ դեկտեմբերի 2-ի նիստին, «կողմ» է քվեարկել 54 պատգամավոր, «դեմ»՝ 59, ձեռնպահ՝ 4: Դեմ են հանդես եկել միայն իշխող Հանրապետական խմբակցության ներկայացուցիչները, հայտնում է NEWS.am թղթակիցը:
ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները կողմ են քվերակել: Ընտրական օրենսգրքում փոփոխությունները ենթադրում էին խորհրդարանական ընտրությունների 100%-անոց համամասնական համակարգի անցում:




























